09 04 2019

Արմեն Սարգսյանն այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան

Արմեն Սարգսյանն այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։

Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, որոնք Պորտուգալիայի կողմից հայտարարվել են որպես «ազգային գանձեր»։

Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանը ստեղծվել է 1884 թվականին, այստեղ պահվում են շուրջ 40 հազար ցուցանմուշներ, որոնք թվագրվում են միջին դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, և կարևոր են ոչ միայն պորտուգալական, այլև համաշխարհային արվեստի ժառանգության պահպանման տեսանկյունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ