09 04 2019

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ․ Շարմազանով

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից: Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ:

Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է շատ ամուր բանակցային դիրքեր՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որը, ակնհայտորեն մեզ շատ ձեռնտու օրակարգ էր:

Սակայն Փաշինյանը հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել:

Հ.Գ. Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով ոչ միայն իր, այլև բոլորիս համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ