Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը հակված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը։ Այս մասին գրում է «Интерфакс Ադրբեջանը»։
«Մենք փորձում ենք հակամարտությունը կարգավորել քաղաքական-դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով: Բայց միաժամանակ մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այս ուղղությամբ այսուհետեւ ևս կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ Ռազմական եւ տնտեսական ներուժը մեր երկիրն ամրապնդում է: Մենք կշարունակենք այս ուղղությամբ հետեւողական քաղաքականությունը»,- նշել է նա:
Ալիեւը նշել է՝ 2016 թվականի ապրիլյան ռազմական բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»: «Մեր հիմնական նպատակն է հակամարտության կարգավորումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը