05 04 2019

Դուք Իջևանի՞ց եք․ Ադրբեջանի արտգործնախարարի զրույցը՝ օդանավում



Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելից Մոսկվա թռչելիս օդանավում զրույցի է բռնվել ԼՂ հակամարտության շուրջ։

«Եթե մենք նայենք այս պատմությանը ներսից, ապա կտեսնենք, որ տեսակետները տարբեր են: Ամեն մեկն իր պատմությունը յուրովի է ներկայացնում`ով է մեղավոր, ով է ճիշտ և այլն: 2016-ի ապրիլը ցույց տվեց, որ, դժբախտաբար, խաղաղությունը չի նշմարվում: Եվ դա այն է, ինչ մենք ասում ենք` բանակը պիտի վերադառնա զորանոցներ: Սա միակ եղանակն է, որի միջոցով կարող ենք հասնել հարցի խաղաղ լուծման: Խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալու ամենամեծ խոչընդոտը զինվորականությունն է: Այս դեպքում, իհարկե, հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքից, անշուշտ, կարող է այլ միջավայր ստեղծել»,- ասել է Մամեդյարովը: Այնուհետև հայ կինը հարց է ուղղում Մամեդյարովին` ինչո՞ւ է Ադրբեջանը հայտարարում խաղաղության մասին, սակայն երկրի բոլոր քայլերը ցույց են տալիս հակառակը:

Զրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ