02 04 2019

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան

«Եռաբլուր» պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ նշելով, որ հայտարարության շուրջ  ստեղծված աղմուկն անիմաստ է, որովհետև եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը նրան կազատեր պաշտպանության նախարարի պաշտոնից:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը»,- ասաց վարչապետը՝ հայտարարությունը՝ իր հետ համաձայնեցնելու վերաբերյալ հարցին ի պատասխան նշելով, որ պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման ներքո։

Անդրադառնալով Արցախի հարցով բանակցային գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ