Դեռ առիթ չենք ունեցել խոսելու վարչապետի հետ, երեկ ենք վերադարձել Արցախից, բայց մի բան ակնհայտ է. նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ բովանդակային փուլ: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ Արցախի նախագահի հետ ՀՀ վարչապետը թե´ Վիեննայից առաջ և թե´ հետո հեռախոսազրույց է ունեցել և մտահոգվելու ոչինչ չունենք:
Պատգամավորներն անդրադարձան նաև պաշտպանության նախարարի հայտարարությանը, ինչպես նաև առողջապահության փոխնախարարի ձերբակալությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը