Դադարեցրեք կրթության ու մշակույթի ոլորտում պրոֆեսիոնալներից ազատվելու պրակտիկան: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը։
«Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, աշխարհահռչակ մեծություն է, ու գրչի մի հարվածով նման որոշում կայացնելն անընդունելի մոտեցում է: Ազատողն այն մարդն է, որ գալիս է Ազգային ժողով ու տարրական հարցերին չի տիրապետում», - հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը