Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.
«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՄ
Փորձում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերի տրամաբանությունը՝ սկսած կառավարության վերակազմավորումից ու կրճատումներից, մինչեւ Արամ Սիմոնյանին ու Կոնստանտին Օրբելյանին գործից հանելու մարմաջը։ Չի ստացվում դրանք մեկ քաղաքականության մեջ միավորելու փորձերս։ Վարկածները շատ են․
– կեղծ օրակարգով ուշադրություն է շեղում ղարաբաղյան բանակցություններից
– կեղծ օրակարգով ուշադրություն է շեղում տնտեսական ու սոցիալական խնդիրներից
– ուզում է գոնե ինչ-որ գործողություններ անել
– ուզում է կառավարիչի եւ քաղաքական որոշումներ ընդունողի տպավորություն թողնել– փորձում է բոլորին ապացուցել, որ ինքը ունակ է կոշտ քայլերի
– փորձում է գործի տեղավորել իր թիմակիցներին
– exit strategy է փորձարկում
Սրանցից բոլորն են ունեն ներքին տրամաբանության դեֆիցիտ, եւ ինձ չեն բավարարում որպես բացատրություն։Կա՞ն այլ վարկածներ, կամ սրանց համար կա՞ն անհրաժեշտ, ավելի հզոր հիմնավորումներ․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը