Մեծ Բրիտանիայի կառավարությանը «Բրեքզիթ»-ից հրաժարվելու կոչով խնդրագիրն արդեն իսկ ստորագրել է 5 միլիոնից ավելի մարդ, գրում է The Guardian-ը: Այն դարձել է երբևէ Միացյալ թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված ամենահայտնի խնդրագիրը:
Վերջին ռեկորդը պատկանում էր 2016թ. խնդրագրին՝ «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու հորդորով։ Այն ստորագրել էր 4 միլիոնից ավելի մարդ։
Հիշեցնենք, որ բազմաթիվ բրիտանացիների կարծիքով՝ կառավարությունը փակուղու առջև է, Brexit-ի հեռանկարները մշուշոտ են, ահա ինչու ցանկանում են երկրորդ հանրաքվե անցկացնել: ԵՄ-ի կազմից դուրս գալու դեմ քայլերթի մասնակիցները կարծում են նաև, որ եթե հիմա անցկացվեր հանրաքվեն, ապա բրիտանացիների մեծ մասը կքվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին, հետևապես երեք տարի առաջ կատարվածը սխալմունք է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը