Վերջերս ակտիվորեն քննարկվում էր Իսրայելում հայկական դեսպանատան բացման հարցը:
Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկիի հետ, որի կարծիքով` Իսրայելում դեսպանատան բացմամբ Հայաստանը կարող է ընդօրինակել Իսրայելի փորձը բազմաթիվ բնագավառներում, միայն թե ոչ` հայրենադարձության ոլորտում:
«Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի, իսրայելականը նրանց պետք չէ: Հայաստանին հենց նույն Սիրիայից հայերի ընդունելու համար իսրայելական փորձը պետք չեկավ: Երբ ստեղծվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, մեծ թվով հայեր վերադարձան հայրենիք, որոնք Ցեղասպանության տարիներին փախել էին Թուրքիայից… Այդ ժամանակ Իսրայել պետությունը քարտեզի վրա չկար, հետևաբար` չկար նաև հայրենադարձության փորձ»,- նշել է նա:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի համար օգտակար կարող է լինել Հոլոքոստի միջազգային և հատկապես ԱՄՆ-ում ճանաչման փորձը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը