22 03 2019

Վարչապետն աղավաղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անունը․ Մեսրոպ Մանուկյան

Վարչապետն աղավաղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անունը․ Մեսրոպ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Սա չափազանց կարեւոր որոշում է, չափազանց կարեւոր սփոփանք՝ բոլորիս համար»։

Հիշեցնենք, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստի ընթացքում միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Թեմային անդրադարձել է  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ողջունելի է հիմնադրամին՝ Ձեր կողմից կարևորություն տալը

Պարո՛ն վարչապետ, որպես Զինծառայողների սոց ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պաշտոնապես հայտարարում եմ. 

1. Ձեր կողմից հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը չի արտահայտվում հիմնադրամի մուտքերում՝ կա՛մ չի եղել այդ ստվերը կա՛մ հավաքագրվում և չի ծառայում իր նպատակին

2. Հիմնադրամի մուտքերը ուշանում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով

3. Ակնկալում եմ Ձեր կողմից կազմակերպված դրամահավաք միջոցառում, որն ամբողջովին կմուտքագրվի հիմնադրամի հաշվին

Շնորհակալ եմ շատ

Հ.Գ. այսօրվա հիմնադրամի նիստին Դավիթ Տոնոյանի կողմից առաջարկվեց հիմնադրամի անվանումը չաղավաղել . . .Հիմնադրամը կոչվում է «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՅԹԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»,- գրել է Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ