20 03 2019

Աստանան վերանվանվեց Նուրսուլթան

Աստանան վերանվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները ընդունել են երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանակոչելու մասին սահմանադրական ուղղումները, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նոր նախագահ Քասըմ Ժորմատ Տոկաևը, հավելելով, որ հարկավոր է բոլոր շրջանային քաղաքների կենտրոնական փողոցներն անվանափոխել Նազարբաևի պատվին:

Բացի այդ լիազորությունները վայր դնելու մասին նախօրեին պաշտոնապես հայտարարած Նուրսուլթան Նազարբաևի պատվին հուշարձան կկանգնեցվի: Այս մասին էլ գրում է gazeta.ru-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ