20 03 2019

Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան

Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը մարտի 20-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը: 

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մի քանի արդի հարցեր», - հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ