16 03 2019

Քաղաքապետարանը հիմա էլ կզբաղվի ձեղահարկերի գեղարվեստական լուծումներով

Քաղաքապետարանը հիմա էլ կզբաղվի ձեղահարկերի գեղարվեստական լուծումներով

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է շենքերի կտուրներին մանսարդները քանդելու թեմային:

«Կայքերից մեկում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար հայտնում եմ, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր։ 

Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու գործընթացի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ