14 03 2019

Բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն անընդունելի է. Իլհամ Ալիև

Բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն անընդունելի է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարում այն, որ ՀՀ կառավարությունը փորձում է փոխել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափը: Այդ մասին նա ասել է Բաքվում անցկացվող Գլոբալ ֆորումում ելույթի ժամանակ. հայտնում է Minval.az-ը:

«ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անընդունելի է և հանդիսանում է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն արգելափակելու փորձ»,-ասել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը:

 

Ադրբեջանի նախագահը կրկին ընդգծել է, որ ստատուս քվոն անընդունելի է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ