Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար: Արցախում կայացել է ՀՀ և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը,որի ժամանակ կարելի է ասել Փաշինյանը հաստատել է,որ շարունակելու է բանակցային գործընթացը և քննարկելու է Մինսկի խմբի կողմից առաջ քաշված կետերը: Փաշինյանը ասել է,որ ,«առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»: Հարց է առաջանում այդ խոսակցությունը ում հետ է լինելու, համանախագահների,թե Ալիևի:
Կոնկրետ ՄԽ վերջին հայտարարության մեջ նշվում էր Արցախի շրջակա տարածքների ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձի մասին և Փաշինյանը իր դարակազմիկ ելույթի ընթացքում,նույնիսկ մեկ անգամ չի խոսել այս հարցի մասին,ավելին ասում է նա պատրաստ է 3 սկզբունքների և 6 տարրերի հարցի մասին խոսակցությանը:
Խաղաղության նախապատրաստման մասով էլ Փաշինյանը դիպուկահարների հետ քաշման հարցը մոռանալով առաջ է քաշում լիարժեք այլ անիրական թեզ ,այն է «ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա»: Անգամ տարրական գիտելիքներ ունեցող միջին դիվանագետը հասկանում է,որ շփման գծում դիպուկահարների առկայությունը չի կարող փոխարինվել դեկլարատիվ հայտարարություններով և միայն բաժակաճառեր հիշեցնող ելույթներով:
Կարևոր է նաև ,որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը շատ կարճ ելույթով է հանդես եկել և ինչպես երեկ գրել էի ոչ պաշտոնապես,բայց տվել է Փաշինյանին բանակցելու մանդատ,ինչը երևում է քիչ առաջ տարածված հաղորդագրության տեքստում«երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա»ինչպես նաև «Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում»»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը