12 03 2019

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը կժամանի Երևան

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը կժամանի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին երկօրյա այցով կժամանի Երևան: Այս մասին տեղեկացնում է «Эхо Кавказа» ռադիոկայանը՝ հղում անելով TACC-ին:

Հայտնի է, որ անցյալ շաբաթ Լայչակը եղել է Բաքվում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այնտեղ նա հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: Բանակցություններից հետո նա հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ «կան մի շարք գաղափարներ», որոնք նա կբերի Երևան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ