Ադրբեջանը ողջունում է ԼՂ խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ ջանքերը`արդյունավետ ու ինտենսիվ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է TRAND գործակալությունը
«Ադրբեջանը հակված է բանակցային գործընթացին և միշտ պատրաստ է բանակցությունների: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այս հայտարարությունը ազդակ է Հայաստանի համար, և մենք դա ողջունում ենք: Կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները ընթանում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա»,- ասել է նա` հավելելով, որ անընդունելի է Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը