ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայելու առաջ» հաղորդման եթերում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իր և Նիկոլ Փաշինյանի միջև կապի վերաբերյալ հոդվածին, ասել է․ «Տեր-Պետրոսյանը հստակ ասում է,այն է, որ ՀԱԿ –ը այսպես կոչված հեղափոխության մասնակից չէ: Սա պետք է արձանագրել, որովհետև անընդհատ պետք է վերադառնալ այս օրերին և հիշել, մանավանդ, որքան տեղյակ եմ, հենց ապրիլի կեսերին հայտնի կազմակերպության ներկայացուցիչը զանգահարել է Տեր-Պետրոսյանին և ասել, որ աջակցի, տեր կանգնի շարժմանը, շարժումը վատ վիճակում է, Տեր-Պետրոսյանը միջնորդի միջոցով ասել է՝դուք եք սկսել,ինձնից հեռու խաղացեք: Սա մի
Ասում է, որ սահմանադրությունը չփոխվեր, 2018-ի նախագահական ընտրություններ լինեին, Նիկոլ Փաշինյանը կընտրվեր նախագահ: Ուրիշների խորհուրդ չտալը խելացի մարդու հատկանիշ է, բայց հետին թվով սիրաշահելը, հաճոյանալը՝ ոչ այդքան: Կարծում եմ, սա զուտ հաշվարկ է:
Եվ երրորդը՝ Տեր-Պետրոսյանը ասում է, ի տարբերություն երեք նախագահների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան խնդրի կարգավորման դիրքորոշում, տեսակետ առայժմ չունի: Սա էլ պետք է արձանագրեմ, քանի որ այստեղ կարևոր խնդիր կա: Այն, ինչ վերաբերվում է բանակցություններին Արցախի մասնակցությանը, սա դեռևս դիրքորոշում չէ, կարծիք չէ, այստեղ մենք պիտի այս փաստը ևս արձանագրենք:
Բայց Տեր-Պետոսյանի բուն հոդվածի մեխը վերջին պարբերությունն էր, որտեղ նա ամբողջ հասակով է կանգնում: Սա ի՞նչ էր. մեղադրանք լրատվամիջոցներին, հարձակում նախորդ 20 տարիների վրա, բոլոր իրողությունների և հարձակում արդեն տերպետրոսյանական ոճով, բառապաշարով ավազակապետություն, թալան, պատերազմ սեփական ժողովրդին, Մարտի 1, մինչև հասնում է ազգային դավաճանաթյուն: Սա է, որ ասելիք թելադրելու բուն օրակարգն է և կարծես թե փորձ է այսօրվա իշխանություններին:
Սա ավելի շուտ նմանեցնում եմ Տեր-Պետրոսյանի կողմից փորձ՝ Նիկոլ Փաշինյանին թաղելու անցյալի մեջ, ոչ թե առաջ նայելու, գործ անելու, այլև տերպետրոսյանական բառապաշարով զբաղվելու անցյալով: Սա, ես վստահ եմ, հեռանկար չունի, լավ տեղ չի տանում:
Այս ամենը ասելով, Տեր-Պետրոսյանը շրջանցում է իր ժամանակը, 96 թվականի նախագահական ընտրությունները, որտեղից սկսվեց մեր ընտրական համակարգի խայտառակ այլասերումը»։
Անդրադառնալով մարտի 1-ի թեմային, Աղվան Վարդանյանն ասել է․ «Մենք 10 տարի մարտիմեկյան ողբերգությունը դարձրել ենք պետության կանգառի մի հիմնաքար: Այո, պետականությունը չի կարող պատանդ մնալ Մարտի 1-ի ողբերգությանը: Իմ տեսակետով լուծումը սա է. գտնել բանաձև, գտնել ձև զոհվածների հարազատներին մխիթարելու, ոչ թե նրանց զգացմունքները, ցավը շահարկելու, օգտագործելու, փակել այդ էջը և գնալ առաջ, նայել առաջ: Այլապես սա անընդհատ կրկնվող ցիկլ կարող է լինել: Հետո կգա մեկ ուրիշը, ևս 10 տարի մեր պետությունը կմնա գերի այդ նույն ողբերգությանը: Այդ ողբերգությունը առկա է, ցավը կա, բայց կա նաև իրականությունը:
Նախաքննությունն ավարտվեց, պարզ է, մեղադրանքը մեկն է՝ 76 հատորները առկա են, սահմանադրական կարգի տապալում: Ես չգիտեմ այդ 76 հատորներում ինչ կա, ես չգիտեմ՝ 76 հատորներում որևէ կոնկրետ բան կա՞ զոհվածների մասով, թե՞ չէ: Չգիտեմ ավելին, ի վերջո, 10 տարի առաջ մարտի 1-ից հետո մոտ 1,5 տարի ԱԺ հանձնաժողովը աշխատել է, ուսումնասիրել, որի մեջ մտնում էին բոլոր հանձնաժողովներից ներկայացուցիչներ, նաև արտախորհրդարանական հիմնական ուժերը՝ բացի ՀԱԿ-ից և Ժառանգությունից։ Նրանք, կարծեմ, հրաժարվել էին: 1,5 տարի աշխատել էին և 150 զեկույց ներկայացրել: Այդտեղ անդրադարձ կար բոլոր դրվագներին, բոլոր սպանություններին: Եթե ընդգրված չի, մենք պետությո՞ւն ենք, թե՞ պետություն չենք, թե ամեն անգամ մենք զրոյից պետք է սկսենք պետություն կառուցել: Ինչ-որ մեկը վաղը հարցնելու է. լավ, սահմանադրական կարգը տապալվել է, հետո վերականգնվե՞լ է այդ կարգը, ե՞րբ, ո՞վ է վերականգնել։ Եթե չի վերականգնվել, մենք 10 տարի պետություն ենք եղե՞լ, թե՞ պետություն չենք եղել՝ սրանից բխող ներքին ու արտաքին բոլոր պայմանավորվածություններով, պարտավորություններով: Պետք է հասարակության հանրային պահանջը լինի գտնել բանաձևն այս խնդիրը ավարտելու, լուծումներ գտնելու, հարազատներին մխիթարելու, առաջ գնալու: Առայժմ մենք տեսնում ենք հակառակը: Պետական մակարդակով երթ, զոհվածների հարազատների անուններից հայտարարություններ։ Սրանք առնվազն լուրջ չեն, հեռանկար չեն խոստանում և լավ տեղ չեն տեղ տանում:
Ի վերջո, այսօր կարծես թե շատ շատերի համար է ակնհայտ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն է և կարող է մրցակից, այլընտրանք լինել իր համար, սա ևս դերակատարություն է:
Այս չակերտավոր հեղափոխությունը երկրորդ նախագահի դեմ չի արվել, բայց այս սևեռումը ունի իր բազմաշերտ խնդիրները, ես վստահ եմ, որ սա չէ երկիրը զարգացնելու, հզորացնելու, համախմբելու լավագայն ճանապարհը:
Քոչարյանին կալանքի տակ պահելու դատախազությունը երկու հիմնավորում ունի․ մեկը, որ կարող է ազդել նախաքննության վրա, երկրորդը, որ կարող է խուսափել: Նախաքննության վրա այլևս չի կարող ազդել, քանի որ նախաքննությունն ավարտված է: Եթե Հայստանում կա մի մարդ, որը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը եթե կալանքի տակ չլինի, կփախչի Հայաստանից, ուրեմն այդ մարդը բացարձակապես չի ճանաչում Քոչարյանին:
Հարցազրույցի սղագրությունը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը