27 02 2019

Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն մտցնելու Թրամփի որոշումը մերժել են

Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն մտցնելու Թրամփի որոշումը մերժել են

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին մտցված արտակարգ դրությունը վերացնելու բանաձևը, գրում է ТАСС-ը: Բանաձևին կողմ է եղել 245 կոնգրեսական, դեմ` 182։

Ըստ փաստաթղթի՝ արտակարգ դրության պայմաններում  Դոնալդ Թրամփին արգելվում է այլ հիմնադրամներից գումար տրամադրել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար:

Սենատը 18 օր կքննարկի բանաձևը, իսկ հետո, եթե Կոնգրեսի վերին պալատն այն ընդունի, բանաձևը կհայտնվի Թրամփի սեղանին։ Վերջինս արդեն հայտնել է, որ փաստաթղթի վրա վետո է դնելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ