ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։ 2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։ 2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։ Կոռուպցիա կա փաստորեն։ 2018-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։ Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։ Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։
Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։ Մահաթմա Գանդի»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը