ՀԱՊԿ-ը մոտակա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է իր թեկնածուին հաստատել ակնկալող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզիջող դիրքորոշման պատճառով, գրում է ռուսական Коммерсантъ-ը:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը Коммерсантъ-ի հետ զրույցում հաստատել է նման տրամադրվածությունը: «Ակնկալում ենք նշանակում մյուս տարի: Կազմակերպությունում կոլապս չկա, աշխատում է ծրագրերի համաձայն»,- ասել է աղբյուրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը