22 02 2019

Մարտի 1-ին սպասվում է շոու՝ կեղծ հայտարարությունների վրա հիմնված․ Վիկտոր Սողոմոնյան



«Անցյալի մերժումը դարձնում են քաղաքական ու պետական գաղափարախոսություն։ Արդյո՞ք դրանից ավելի մեծ վտանգ կա արցախյան շարժմանը, հերոսներին»,- 5-րդ ալիքի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով, մարտի 1-ի շուրջ ընթացողը որևէ կապ չունի արդարադատության հետ և որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, դա չի քննարկվում։

«Ըստ էության, տեղի է ունենում 2008թ․ մարտի 1-ի ձախողված հեղաշրջման կեղծ գաղափարների վերադարձ դեպի պետական քարոզչություն»,- ասել է Սողոմոնյանը։

Անդրադառնալով հայտարարություններին, թե իշխանությունն ունի բավարար կամք մարտի 1-ը բացահայտելու, Վիկտոր Սողոմոնյանն ասել է․ «Բացի կեղծիքներ առաջ բրդելուց, իշխանության կամքը չեմ տեսել ուրիշ տեղ»։

Հասարակությունը, նրա խոսքով, պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ընկալելու, որ այդ ֆարսի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի։

Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր մեղադրանքին, նաև՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելուն։

Լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանի որդին ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է․ «Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքն ապրելու և աշխատելու է Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում, և ես դրանում չեմ կասկածում որևէ վայրկյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ