Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղորդել է կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։
«Ես` որպես նախագահ, սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ազգի շահերը, հետևյալ որոշումն եմ կայացրել։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա:
Նոր կառավարությունը պետք է մշակի արդյունավետ քայլեր` կենսամակարդակը բարձրացնելու, տնտեսությունը խթանելու, ռազմավարական խնդիրները իրականացնելու համար»,- նշվել է Նազարբաևի ուղերձում։
Ղազախստանի նախագահը նշել է, որ կառավարությունն Ազգային բանկի հետ միասին այդպես էլ չկարողացավ տնտեսության որակյալ աճի համար խթան և գործիքներ ստեղծել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը