ՀՀ-ն նախատեսում է մինչև 2019 թվականի տարեվերջ կամ 2020 թվականի սկիզբ 4 ռուսական Су-30СМ կործանիչ ձեռք բերել։ Ընդհանուր հաշվով Երևանը ցանկանում է մեկ էսկադրիլիա (12 կործանիչ) գնել: IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք շարունակում ենք Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման հարցով բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի արտադրանքը: Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Տոնոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը