13 02 2019

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ողջունում է Հայաստանի վարչապետի և նրա խոսնակի մոտեցումները

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ողջունում է Հայաստանի վարչապետի և նրա խոսնակի մոտեցումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և խնդրի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։

Նա նշել է, որ ՀՀ վարչապետի խոսքերը բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»:

Լեյլա Աբդուլաևան նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցային գործընթացին և նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հորդորել է ՀՀ վարչապետին իր հայտարարություններով էլ ավելի չսրել եղած լարվածությունը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ «միջազգային հանրությունը ընդունում է, որ ԼՂ-ն և մերձակա շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են, որոնք գրավվել են Հայաստանի զինված ուժերի կողմից և գտնվում են օկուպացված վիճակում։ Իսկ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ