Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայի մոտեցումը Բաքվի համար անընդունելի է: Այս մասին գրում է Minval.az-ը:
«Ինչպես հայտնի է՝ Հայաստանի նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս այնպիսի հակասական հայտարարություններով, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ: Մենք, իհարկե, միանգամից մերժեցինք այդ հակասական ու անհասկանալի հայտարարությունները: Միջնորդ երկրները, իհարկե, նույնպես չէին կարող համաձայնվել նման դիրքորոշման հետ», - ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Մյուս կողմից՝ ես միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում առաջին պլանում է ուժի գործոնը: Տեսեք, աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Եթե նախկինում դա փորձում էին որոշակի ձևով թաքցնել, ապա այսօր դրա կարիքն էլ չեն տեսնում: Այսօր աշխարհում թագավորում է «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»: Դա է նոր իրականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը»,- ասել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը