Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի կարծիքով` ԵՄ-ն կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը, եթե եվրոպական երկրների ղեկավարությունը և ԵՄ-ի քաղաքացիները «չարթնանան» ու չպաշտպանեն ԵՄ-ի արժեքները, որոնց վրա այն նախապես հիմնվել է, հայտնում է Коммерсантъ-ը:
ԵՄ-ն ներկայումս «հեղափոխական պահ» է ապրում, սակայն ո’չ քաղաքական գործիչները, ո’չ քաղաքացիները դա չեն հասկանում: Կարևորագույն պահը, ըստ նրա, կարող է լինել մայիսին կայանալիք` Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնց ժամանակ «հակաեվրոպական ուժերը» կարող են ամրապնդել իրենց դիրքերը, կարծում է Սորոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը