13 02 2019

Բողոք` ընդդեմ փակված աշխատատեղերի

Բողոք` ընդդեմ փակված աշխատատեղերի

Փետրվարի 13-ին Ալավերդցիները հավաքվել են քաղաքի եկեղեցու մոտակայքում գտնվող հրապարակում, փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք բողոքում են Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման դեմ:

Օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` օրեցօր ծանրացող սոցիալական և աշխատատեղերի հարցին որևէ լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ Թեղուտում պետք է լինի այնքան աշխատատեղ, որ պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ