Էդուարդ Շարմազանով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին...նա նշել է,որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում և թե մարտի դաշտում ունեն առավելություն։
Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին' Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն,ընդհակառակը,նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։
Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է,որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։
Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։
Սա ամոթալի է!!!
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը