12 02 2019

Հայոց ցեղասպանությունը չմոռանալը մեր պարտքն է․ Կիպրոսի ՊՆ

Հայոց ցեղասպանությունը չմոռանալը մեր պարտքն է․ Կիպրոսի ՊՆ

Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը Երևանում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը չմոռանալն իրենց պարտքն է։

«Կիպրոսը և Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողություններից։ Մեր պարտքն է՝ չմոռանալ, թե ինչ տեղի ունեցավ հայերի հետ։ Մենք դատապարտում ենք Ցեղասպանությունը։ Կիպրոսն առաջին եվրոպական երկիրն է, որը 1982 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականի փետրվարի 2-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրենք Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»,- ասաց Կիպրոսի պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ Դավիթ Տոնոյանի  հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ «Կարծում ենք՝ Միջերկրածովը Կիպրոսի շրջանում պետք է վերածվի կայունության և խաղաղության շրջանի»,- նշեց նախարարը։

Նշենք, որ Կիպրոսի  Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցի շրջանակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ