07 02 2019

Ոստիկանական առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ. Արցախի նախագահ

Ոստիկանական առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ. Արցախի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականն ակտիվ ժամանակաշրջան էր, որի ընթացքում ԱՀ ոստիկանությունը ծավալուն աշխատանք է տարել հանրապետությունում կայունության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

«Համակարգի առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպմանը»,- ընդգծել է նախագահ Սահակյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից քաջ գիտակցում է իր ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության բարձր աստիճանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ