07 02 2019

Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանով

Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախագծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։ Ու՞ր է ներդրումային բումը։ Ու՞ր է «կախարդական փայտիկը»։ Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։ Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։ Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։ Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա...

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։ Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։ Եզրակացությունը մեկն է։ Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։ Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»,- գրառման մեջ նշել է Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ