05 02 2019

Մամուլ-ՔՊ հակասություններից մինչև Փաշինյանի բեռլինյան այց. Ակտիվ Facebook

Մամուլ-ՔՊ հակասություններից մինչև Փաշինյանի բեռլինյան այց. Ակտիվ Facebook

Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անընդունելի է, որ 26 տարվա պատմութուն ունեցող Շիրակ հանրային հեռուստաընկերությունը փակելու մասին Կառավարության որոշումը որեւէ հանրային քննարկման փուլ չի անցել, մասնագիտական կազմակերպությունների կարծիքը չեն հարցրել։ Գուցե հնարավոր էր արդյունավետ լուծում գտնել, քան պարզապես գրչի մի հարվածով մի ամբողջ հեռուստաընկերություն փակելն է»

Ստեփան Դանիելյանն իր էջում գրել է.

«Լինել իշխանություն, նշանակում է լինել հեգեմոն քաղաքական և սոցիալան պայքարում, իսկ հեգոմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետական հարթություններում) հարաբերություններ։

Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։

Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։

Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելը ավելի բարդ գործ է։

Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռը իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքի արդեն կտարածվի իր վրա։

Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել վատ պարելուն խանգարող օբյեկտիվ հանգամանքներից»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է.

«Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։

Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունը այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։

Եվ այսպես՝1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ըմդամենը 2 միավորով (6՝ 12-ից) ՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին -ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնհատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։4. Քաղաքացիական ացատություններին վերաբերող հսկայական հատվածը ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։

Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար»։

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է..

«Փաշինյանի այցը Գերմանիա ահագին պտղաբեր էր։ Իր վերադառնալուն պես փակվեց Երևան-Բեռլին ուղիղ չվերթը։ Սրա մոտ Սերժի հավաքած բյուջեյով իրա ժեխին լավություն անելն ա մենակ լավ ստացվում... հիմա էլ բյուջեից ՀԴՄ սարքերն ա սուբսիդավորում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ