30 01 2019

Մարտի 1-ի գործի քննության ընթացքում բացառել վրեժը․ ԵԽ զեկույց

Մարտի 1-ի գործի քննության ընթացքում բացառել վրեժը․ ԵԽ զեկույց

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցում անդրադարձել է 2008թ.-ի մարտի մեկի դեպքերի բացահայտմանն ուղղված գործողություններին։

Հանձնակատարը կարևորել է, որ  գործընթացն իրականացվի զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

ԵԽ հանձնակատարը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ