Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերվում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը:
Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ:
Կգնա՞ դրան Ալիեւը: Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»:
«Կատասրոֆան» պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ «կատաստրոֆայի» միջով եւ հաղթել ենք:
Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը