ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։
Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման։
.Կարմիր գծեր
.Պարտադիր կուտակային
.Ներդրումներ
.Տեսախցիկներ
.Թռիչքային զարգացում
Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն իր խոստումները չի կատարել, իսկ շատ դեպքերում ասել է մի բան և արել հակառակը։
«Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում։
.Սահմանին գազը թանկացավ
.ՀԱՊԿ ում գործերը լավ չեն
.ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման
գործընթացն առաջ չի շարժվում
.Արցախի հարցի հետ կապված Փաշինյանն ու նրա կառավարությունն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ են
Հ.Գ. Երեկ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։
Դա տեսանելի էր նույնիսկ Փաշինյանի շփոթված պատասխանից։
Փաստորեն այստեղ էլ «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։
Մտահոգիչ է»:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք... Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել <<Շաբաթվա անգրագետները>> խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ և 3–րդ պատվանդաններով: Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների և պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը»։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պահանջում եմ պարզաբանում. մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության: Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են… Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլ» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել… Պահանջում եմ պարզաբանում»:
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդն էր ընտրել Նաիրիտ փակելը, չէ՞: Ժողովուրդն էր ընտրել Ջերմուկով երկիր զարգացնելը, չէ՞: Դե Տեր-Պետրոսյանին առնվազն մի անգամ հաստատ ժողովուրդն էր ընտրել: Հետո 95-ին յա ընտրել էր, յա չէր ընտրել, բայց 2008-ին մի 30% հաստատ ընտրել էր, չէ՞: Հետո Րաֆֆուն էր ընտրել ժողովրդի առնվազն 35%-ը: Դե էս վերջի ժողովրդի ընտրյալին էլ չասեմ...
Այսինքն վերջին երեսուն տարում ժողովուրդն ինքնակամ գնացել, ընտրել է տնտեսական կոլապս, ազգադավ կառավարում, թալան, քաղաքական սպանություններ, օլիգարխիա, աղոթող անմեղսունակին, ու շարքային մուտիլովշիկին: Մեր ժողովուրդ կոչեցյալը կարա և չիմանա, որ ջրի պաշարներով մենք օրինակ աֆրիկայից երկու անգամ հետ ենք, կամ չիմանա Րաֆֆին ու Նիկոլն ովքեր են, բայց դե 2008-ին հո արդեն գիտեր Լևոն Տեր-Պետրոսյանն ով էր:
Այս ամենի մեջ ամենա մեծ խնդիրը նրանում է, որ ես էլ էի ժողովրդի մեջ: Ես՝ յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդ, մեր հիմնարկի վարորդին համոզում էի, որ Րաֆֆուն ընտրելն ա ճիշտ, մինչդեռ նա հակված էր Սերժ Սարգսյանին ընտրել: Հետո ես գնացի Րաֆֆու առաջին հանրահավաքին ու տեղում արթնացա, վայրկյանական հասկացա, ով էր դեմս կանգնած ու էլ չգնացի: Թվում էր, թե Րաֆֆին ինձ համար պիտի դաս լիներ, բայց արի ու տես, որ չեղավ: Եթե Րաֆֆուն մի քանի րոպե լսելով հասկացա ինչը ինչոց ա, Նիկոլը ինձ մոտ մի տարի «հիպնոսի» տակ պահեց: Ինձ է՜, յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդու... Ով չէր ալարում ինձ համոզում էր, որ դա ժուլիկ ա, որ իրանից հեռու ա պետք մնալ, ես էլ, լիքը հարաբերություն փչացնելով, ժամանակ ու էներգիա վատնելով, բոյ էի տալիս: Ճիշտ ա, հետո համոզողներից շատերը գլխարկները փոխեցին, բայց գոնե զուտ շահադիտական նկատառումներով: Այնուամենայնիվ փաստ է, որ ես, մեղադրելով բնակչությանը կուրության մեջ, ինքս շատ ավելի կույր էի, քան միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին:
Գլոբալ հարցը նրանում է կայանում, որ բուն դեմոկրատիան Հայաստանին միայն վնաս է տվել: Հենց որ ժողովրդին, որի մասնիկն էի նաև ես, որոշելու իրավունք էր տրվում, ժողովուրդը ինձանով հանդերձ մի քաք ուտում էր: Ու հակառակը, իմ կյանքի ամենա ճիշտ որոշումները՝ թե գործնական, թե անձնական միշտ եղել են «հակաժողովրդական», դրանք էն որոշումներն էին, որոնք անտեսում էին հանրության կողմից ընդունված դոգմաները, պարադիգմերը, մտքի և վարքագծի դպրոցները: Էն հին սեքսիստ անեկդոտի պես ա ստացվում, եթե չես ուզում սխալվել, լսիր կնոջն ու արա հակառակը: Մեր մոտ էլ, եթե չես ուզում սխալվել, լսիր ժողովրդին ու արա հակառակը:
Հետաքրքիր ա չէ՞ ոնց ա ստացվում, որ գերմանացու առօրյայի մեջ ամեն տեղ նկատվում է Քրիստոսի, Լյութերի, Նիցշեի, Հեգելի, Մարքսի և այլոց ժառանգությունը: Ռուսի առօրյայում էլ է նկատվում Դոստոևվսկին, Տոլստոյը, Չինգիզ խանն ու նույնիսկ Ռյազանովը: Իրենց նիստուկացի, ճարտարապետության, երթևեկության, շփման մեջ կա էդ ամեն ինչը՝ իր դրական և բացասական կողմերով: Իսկ մեզ մոտ ես Նարեկացուն չեմ տեսնում, ոչ էլ նույնիսկ Վանո կամ Մաթևոսյան եմ տեսնում մարդկանց մեջ: Տենաս որտեղից ա գալիս էդ կեղծ գողականի գաղափարախոսությունը, կեղծ բարեպաշտի, կեղծ պահպանողականի ու կեղծ լիբերալի (հաճախ նույն մարդու մեջ), կեղծ հայրենասերի ու կեղծ գլոբալիստի, կեղծ ժողովրդավարի ու կեղծ բռնապետի... Ո՞վ ա էս սերմերը ցանել՝ Չարենցը՞, Թումանյանը՞... չէ՞, չէ... բա ո՞վ կամ ինչը՞:
Ամենամեծ ազգանվեր գործը, որ մարդ կարա անի Հայաստանում, դա քրքրել, փնտրելն է այն աղբյուրը, այն ակունքը, որից սնվում է այս համատարած կրետինիզմը: Չգիտեմ դուրսն ա, թե ներսը, թե որտեղ, բայց էդ դեգրադացիայի արմատը գտնել է պետք ու ոչնչացնել: Ընդ որում, մինչև դա չգտնենք, ինչ ուզում ա լինի, ով ուզում ա գա, որևէ լավ բան մեզ չի սպասում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը