26 01 2019

«НТВ»-ի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի ուղերձին



Ռուսական համապետական «НТВ» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձին։

Հեռուսատաալիքը մասնավորապես նշում է. «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ձերբակալել են 2008թ. երկրում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ուղերձ է փոխանցել իր կողմնակիցներին, որում խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին, իսկ իրեն անվանել քաղբանտարկյալ։ Նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, բացարձակ անկարողություն են ցուցաբերում երկրի կառավարման ոլորտում, և ներքին ու արտաքին քաղաքականության ու տնտեսության մեջ գործած սխալների գինը շատ բարձր է լինելու։

Մեկնաբանելով իր ձերբակալությունը՝ Քոչարյանը նշել է, որ մի քանի արկածախնդիրների ձեռքով սարքած գործն արդեն քանդվել է, ինչպես նաև ասել, որ «բանտն իրեն չի ստիպի հրաժարվել քաղաքական գործունեությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ