Հայ hեղափոխական դաշնակցությունն իր բարձրագույն ժողովին քննարկում է մի շարք հարցեր, ավարտին ընտրվելու է Բյուրոյի նոր կազմ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
«Կուսակցությունից նշում են, որ բազմաթիվ լրատվամիջոցներից հարցեր են ստացվել Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի ընթացքի և երկար տևելու վերաբերյալ։ Այդ հարցերին պատասխանելու համար տեղեկացնում են, որ Հ.Յ.Դաշնակցությունն իր բարձրագույն ժողովին քննարկում է ժողովրդի բոլոր հատվածներին, Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, Սփյուռքին վերաբրող բազում հարցեր և ընդունում որոշումներ, որի ավարտին է միայն ընտրվում Հ.Յ.Դ. Բյուրո։
Ժողովի ընթացքի մասին պատկերացում կազմելու համար հրապարկվել է Ընդհանուր Ժողովի օրակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը