Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Փաշինյանը հունվարի 25-ին կայցելի Մոսկվա՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ հանդիպման նպատակով»:
«Որքան ես գիտեմ՝ (Պուտինի հետ հանդիպում) ծրագրված չէ: Գիտեք, նրանք հաճախ են շփվում և՛ հեռախոսով, և՛ շատ հաճախ հանդիպում են: Ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք կլինե՞ն փոփոխություններ», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ հարցով մինչ այս պահը հստակ պայմանավորվածություններ երկու կողմերը չեն ունեցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը