Վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ մտադիր է հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», - նշել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե լինելու է արդյոք երկկողմ հանդիպում Ալիևի հետ։
Ավելի վաղ մամուլի ասուլիսում Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ կկայանա զրույց Ադրբեջանի նախագահի հետ, նա հայտարարել էր՝ «շատ շուտով»։
Իլհամ Ալիևն իր հերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի հարթակում գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնաֆորմատ բանակցություններ դեռևս չեն կայացել, սակայն արդեն կայացել են մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումներն օգտակար են եղել կողմերի դիրքորոշումները հստակեցնելու և ԼՂ հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը