Ադրբեջանն ակնկալում է ռուսական ռազմատեխնիկայի մատակարարման մասին ավելի վաղ կնքված պայմանագրերի լիարժեք իրականացում: Այս մասին РИА Новости-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ռուսական սպառազինության խոշոր ներկրողներից ենք: Որոշ պայմանագրեր, որոնք կնքվել են անցյալ տարիներին, դեռ իրականացման փուլում են: Այսինքն` մենք դեռ ամեն ինչ չենք ստացել, այդ իսկ պատճառով վերջերս հայտարարվել է, որ երկու կողմերն ակնկալում են որ նման համագործակցությունը կշարունակվի»,- ասել է նա:
Ալիևի խոսքով` Ադրբեջանի կողմից ռուսական ռազմական տեխնիկայի գնումը «մշտական գործընթաց» է և նրանք հետաքրքված են զենքի մատակարարման մասին նոր պայմանագրերով:
«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի անվանացուցակին, ապա այն կհամաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք: Ռուսաստանը ժամանակակից, հուսալի ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարներից է, մենք նրան լիարժեք հասանելիություն ունենք», - ասել է նա:
Խոսելով Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին Ալիևն ասել է. «Այդ հարցը դեռևս բանավիճային փուլում է»:
«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի անվանացուցակին, ապա այն կհամաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք: Ռուսաստանը ժամանակակից, հուսալի ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարներից է, մենք նրան լիարժեք հասանելիություն ունենք», - ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը