Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում հանդիպել է ուսանողների հետ և անդրադարձել Արցախյան հիմնախնդրին, հայտնում է Bursadabugun-ն:
Թուրք նախարարի խոսքով` գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Ըստ նրա` բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանել:
«Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ` կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև չի մոռացել հայկական լոբբիին` նրան մեղադրելով «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը