21 01 2019

Մեծ Բրիտանիան վավերացրեց ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Մեծ Բրիտանիան վավերացրեց ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Այս պահի դրությամբ համաձայնագիրը վավերացրել են հետևյալ պետությունները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ