16 08 2023

Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում հանդես եկավ չափազանց կարճ ելույթով

Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում հանդես եկավ չափազանց կարճ ելույթով

 

Միացյալ Թագավորությունը խորապես անհանգստացսծ է Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, ինչի պատճառով բժշկական օգնություն, առաջին անհրաժեշտության սննդամթերք չի հասնում Արցախ։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտնեց է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։

Նա կողմերին կոչ արեց աջակցել Կարմիր Խաչին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Ողջունեց նաև ԱՄՆ պետքարտուղարի և Շարլ Միշելի ջանքերը՝ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ։

Նշենք, որ ՄԹ ներկայացուցչի ելույթը բավականին հակիրճ էր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ