Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հուշագիր է ուղարկել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը:
«Ադրբեջանի դեսպանությունը Մոսկվայում երկտող է ստացել ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելիության պատճառով ՌԴ քաղաքացիների հանդեպ ցուցաբերվող խտրականության հետ: Ադրբեջանական կողմը ռուս գործընկերներին հերթական անգամ վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն խնդիրը կարգավորելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ հայտարարել էր, որ Բաքուն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի մուտքը երկիր:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը