Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 15-ին պետք է հավանության արժանացնի կամ դեմ քվեարկի Brexit-ի նախագծին: Ցանկացած որոշում ճակատագրական կդառնա, քանի որ նժարին է դրված երկրի ապագան։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Երկիրը պետք է լքի ԵՄ-ն 2019-ի մարտի 29-ին:
Քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն վարչապետ Թերեզա Մեյը հետաձգեց այն` գիտակցելով, որ չի ստանա մեծամասնության աջակցությունը: Հիմնական խնդիրը Հյուսիսային Իռլանդիայի հարցով պայմանավորվածություններն են, որոնք անհանգստացնում են Մեյի շատ գործընկերների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը