14 01 2019

Հրաչյա Հակոբյանին ընտրել են տոտալիզատորների գովազդի վերաբերյալ նախագծի շնորհի՞վ

Հրաչյա Հակոբյանին ընտրել են տոտալիզատորների գովազդի վերաբերյալ նախագծի շնորհի՞վ

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից պատգամավոր ընտրված Հրաչյա Հակոբյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե ընտրվել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աներորդին լինելու համար։ «Կարծում եմ՝ հանրությունը հասցրեց բավականաչափ ծանոթանալ իմ օրենսդրական նախաձեռնությանը»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ իր օրենսդրական նախաձեռնության համար են քաղաքացիները ընտրե՞լ իրեն, Հրաչյա Հակոբյանն պատասխանեց. «Եթե օբյեկտիվ լինենք՝ չեմ ասում շատ ակտիվ պատգամավոր եմ եղել, բայց նաև պասիվ էլ չեմ եղել, միայն կոճակ չեմ սեղմել։ Գոնե պետք է նկատած լինեիք իմ քարոզարշավը, երբ ես 14 օր անընդմեջ ես շփվել եմ տեղի բնակիչների հետ»։

Պատգամավորը, լինելով մշակույթի ներկայացուցիչ, բնական է համարում, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից պետք է լինեին դժգոհություններ։

Նշենք, որ Հրաչյա Հակոբյանի համահեղինակած օրենսդրական նախաձեռնությունը վիճակախաղերի և տարբեր տեսակի տոտալիզատորների գովազդը ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ հայկական լրատվական կայքերում սահմանափակելու մասին էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ