13 01 2019

ԱՄՆ-ում «շաթդաուն»-ը ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում «շաթդաուն»-ը ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում «շաթդաունը»՝ բյուջեի բացակայության պատճառով դաշնային հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, շաբաթ օրը  երկարատևության ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։

Ըստ գործակալության`  իրավիճակի վերջը չի երևում՝ Սպիտակ տունն ու Կոնգրեսը պատրաստվում են երկարատև դիմակայության շարունակմանը:

Հիշեցնենք, որ Թրամփը պահանջում է 5,6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, իսկ դեմոկրատները դեմ են դրան:

Մինչ այս ամենաերկարատև «շաթդաունը» տեղի էր ունեցել 1995-ի դեկտեմբերից 1996-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և տևել 21 օր: Ներկայիս «շաթդաունը», որը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից, շարունակվում է արդեն 22 օր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ