28 12 2018

Իշխանության մոլուցքը մեզ հասցրել է այս օրին. Ստեփան Դանիելյան

Իշխանության մոլուցքը մեզ հասցրել է այս օրին. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սեւերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:

ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ